Մադրիդի «Ռեալի» նորեկ ԱՆտոնիո Ռյուդիգերը մեկնաբանել է իր տեղափոխությունը «Արքայական ակումբ»։
«Այս ակումբը փառահեղ պատմություն ունի, ինչն էլ ավելի է մեծացնում ճնշումը։ «Ռեալը» հաղթողի բնավորություն ունի, ճիշտ իմ պես։
Յուրաքանչյուր խաղում, յուրաքանչյուր րոպե խաղադաշտում ներդնելու եմ ամեն ինչ»,- պաշտպանի խոսքերն է մեջբերում Marca-ն։
Հիշեցնենք, որ Ռյուդիգերը մադրիդցիների հետ կնքել է չորս տարվա պայմանագիր։ Գերմանացու շնորհանդեսը կկայանա հունիսի 20-ին։
























































