Գարեթ Բեյլը չի ցանկանում հեռանալ Մադրիդից։ Այս մասին հայտնում է Cadena SER-ը:
Հաղորդվում է, որ ֆուտբոլիստը ցանկանում է մնալ Իսպանիայի մայրաքաղաքում, բայց Մադրիդի «Ռեալն» ու «Ատլետիկոն» նրան պայմանագրեր չեն առաջարկի։
Այս պահին Բեյլը կարիերան Լա Լիգայում շարունակելու տարբերակներ չունի։ Միակ իրական թեկնածուն Չեմպիոնշիփից «Քարդիֆ Սիթին» է։
Բեյլը մադրիդյան թիմ է տեղափոխվել 2013 թվականին:
























































