Մադրիդի «Ռեալի» նորեկ Անտոնիո Ռուդիգերը խոսել է «Արքայական ակումբ» տեղափոխվելու մասին.
«Ի՞նչ էմոցիաներ եմ ապրում «Ռեալ» տեղափոխվելուց հետո: Ես հպարտ եմ, չնայած դեռ ամեն ինչ չեմ հասկանում, քանի որ չեմ եղել Մադրիդում։ Այնտեղ կլինեմ, հենց որ ավարտվի ազգային հավաքականի հավաքը։ Այդ ժամանակ, կարծում եմ, իսկապես կհասկանամ, թե ինչ է նշանակում պայմանագիր կնքել «Ռեալի» հետ։
Արդյո՞ք սա իմ կարիերայի ամենամեծ քայլն է: Կարծում եմ, որ ֆուտբոլում և կյանքում կան տարբեր գլուխներ, և հիմա ինձ համար սկսվում է նորը։ Իհարկե, սա շատ կարևոր գլուխ է, մեծ քայլ է ինձ համար։ Թերևս սա իմ ողջ կարիերայի ամենամեծ քայլն է»,- Ռյուդիգերի խոսքերն է մեջբերում Marca-ն։
Ֆուտբոլիստը 4 տարվա պայմանագիր է կնքել «սերուցքայինների» հետ։ Հունիսի 20-ին տեղի կունենա Ռուդիգերի շնորհանդեսը «Ռեալում»։
























































