«Ժիրոնան» երեկ հյուրընկալվելիս հաղթեց «Էյբարին»՝ Լա Լիգա դուրս գալու համար փլեյ-օֆֆի կիսաեզրափակչի պատասխան խաղում:
Հանդիպումն ավարտվել է լրացուցիչ ժամանակում՝ 2-0 հաշվով։ 1-ին րոպեին Բորխա Գարսիայի խփած գոլի շնորհիվ հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց «Ժիրոնայի»՝ 1-0 հաշվով հաղթանակով:
Քանի որ առաջին խաղում «Էյբարը» հաղթել էր նույն հաշվով, նշանակվեց լրացուցիչ ժամանակ։ Հենց սկզբում «Ժիրոնան» որոշիչ գոլ խփեց՝ Քրիստիան Ստուանիի շնորհիվ։
Փլեյ-օֆֆի եզրափակչում «Ժիրոնան» Լա Լիգայի ուղեգրի համար կմրցի «Տեներիֆեի» հետ, որն իր հերթին կիսաեզրափակչում հաղթեց «Լաս Պալմասին»։
Կարդացեք նաև՝ Ռոնալդոն և Բեռլուսկոնին վերադառնում են․ Թոփ-5 առաջնությունների նորեկներն ու անհաջողակները
























































