«Նյուքասլը» հունվարին ձեռք բերեց «Լիոնի» կիսապաշտպան Բրունո Գիմարաեշին և այժմ ցանկանում է բանակցություններ սկսել մեկ այլ բրազիլացու տրանսֆերի համար:
Խոսքը կիսապաշտպան Լուկաս Պակետայի մասին է։
Ըստ բրիտանական The Times-ի՝ «կաչաղակները» կարող են և նույնիսկ պատրաստ են գերազանցել սեփական տրանսֆերային ռեկորդը՝ ձեռք բերելով Պակետայի տրանսֆերը գրեթե 60 միլիոն եվրոյի դիմաց:
Ֆուտբոլիստն այս մրցաշրջանում բոլոր մրցաշարերում անցկացրել է 44 հանդիպում՝ դառնալով 11 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։