Պելեն շնորհավորել է Ռոդրիգո Գոեսին, որը դուբլի հեղինակ դարձավ ՉԼ կիսաեզրափակիչ «Ռեալ»-«Ման Սիթի» խաղում ու խաղը տեղափոխեց լրացուցիչ ժամանակ։
«Միշտ իմացել եմ, որ կգա օր, երբ ես քեզ կշնորհավորեմ, ընկերս։ Այլ տարբերակ չկա նրանց համար, ովքեր քրտնաջան աշխատում են ու սիրում են իրենց գործը։ Դու տաղանդ ունես, ու մեզ դեռ շատ ուրախություն կբերես, Ռոդրիգո։
Շնորհավորում եմ, «Ռեալ»։ Անհամբեր սպասում եմ եզրափակչին»,- գրել է լեգենդար բրազիլացի ֆուտբոլիստը։
Ռոդրիգոն պատասխանել է․ «Շնորհակալ եմ այս խոսքերի համար, Արքա։ Երբեք չեմ մոռանա Ձեր խորհուրդներն ու միշտ երախտապարտ կլինեմ»։