«Մադրիդի Ռեալի» Կազեմիրոն մեկնաբանել է Մադրիդի «Ռեալի»՝ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ դուրս գալը.
Մադրիդյան ակումբի կիսապաշտպանը խոսել է «Մանչեսթեր Սիթիի» հետ կիսաեզրափակիչ պատասխան խաղից հետո (3:1 լրացուցիչ ժամանակ, առաջին խաղը՝ 3:4).
«Մենք երկու տարի խաղացինք առանց երկրպագուների։ Այժմ կարող ենք վայելել այս մթնոլորտը։
Այս ակումբը երբեք չգիտի, թե ինչ է հանձնվելը և պայքարում է մինչև վերջ։ Բոլորին պետք է շնորհավորել։
Ռոդրիգոն ֆենոմենալ կերպով մտավ խաղի մեջ: Երբեք մի հանձնվիր: Մեզ հաջողվել է անել գրեթե անհնարինը»,- ասել է Կազեմիրոն ՈւԵՖԱ-ի պաշտոնական էջին։