«Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման մեկնաբանել է իր թիմի՝ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ դուրս գալը: Հիշեցնենք՝ կիսաեզրափակչի պատասխան խաղում «Արքայական ակումբը» 3-1 հաշվով հաղթանակ է տարել: Գոլերից մեկը հեղինակել է Բենզեման.
«Գիշեր՝ լի էմոցիաներով … շատ հպարտ եմ իմ թիմով: Կհանդիպենք եզրափակչում՝ Ֆրանսիայում»,- գրել է Բենզեման սոց.ցանցի իր էջում:
Առաջին խաղն ավարտվել էր անգլիական թիմի՝ 4-3 հաշվով հաղթանակով: Այդ կերպ, երկու խաղերի արդյունքում «Ռեալը» հաղթել է 6-5 հաշվով և դուրս է եկել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ:
ՉԼ եզրափակիչում «Ռեալը» կմրցի «Լիվերպուլի» հետ: Հանդիպումը կկայանա մայիսի 28-ին Փարիզի «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Բենզեման դարձել է երկրորդ ֆուտբոլիստը, որը կարողացել է 10 գոլ խփել Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ-ում՝ մեկ մրցաշրջանում: Ավելի վաղ դա հաջողվել էր միայն Կրիշտիանու Ռոնալդուին՝ 2016/17 մրցաշրջանում:























































