«Սելտայի» հարձակվող Սանտի Մինան դատապարտվել է չորս տարվա ազատազրկման, հայտնում է Marca-ն։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ խաղացողը մեղադրվում է բռնաբարության մեջ, որը տեղի է ունեցել 2017թ. Ենթադրվում էր, որ աղջիկը հրաժարվել է Մինայի հետ ինտիմ հարաբերություններից, սակայն դա չի խանգարել խաղացողին։ Դեպքից հետո տուժողը հոգեբանական խնդիրներ է ունեցել։
Մեղադրող կողմը խնդրել է Մինային դատապարտել ութ տարվա ազատազրկման, 10 տարով արգելել տուժողին մոտենալ 500 մետրից պակաս հեռավորության վրա:
Սանտի Մինան հանդես է գալիս «Սելտա Վիգոյի» կազմում 2019 թվականից։ Իսպանական ընթացիկ առաջնության ժամանակ հարձակվողը մասնակցել է 28 հանդիպման, որոնցում դարձել է 7 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: