Մադրիդի «Ռեալի» պաշտպան Դավիդ Ալաբան դժվար թե կարողանա խաղալ «Մանչեսթեր Սիթիի» դեմ ՉԼ-ի պատասխան խաղում։
Ավստրիացին չի մարզվում մադրիդյան թիմի հետ, նրա մասնակցությունը Չեմպիոնների լիգայի 1/2 եզրափակչի պատասխան խաղին գրեթե բացառված է։
Առաջին խաղում 29-ամյա ֆուտբոլիստը վնասվածքի պատճառով փոխարինվել էր ընդմիջմանը։
Չորեքշաբթի՝ մայիսի 4-ին, Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ կընդունի «Մանչեսթեր Սիթիին»: Թիմերի միջև առաջին խաղում անգլիական ակումբն ուժեղ է գտնվել 4:3 հաշվով: