Չեմպիոնների Լիգայի խաղարկության կիսաեզրափակիչում կայանալիք «Վիլյառեալ» — «Լիվերպուլ» պատասխան հանդիպումից առաջ իր սպասելիքների մասին է խոսել իսպանական ակումբի գլխավոր մարզիչ Ունայ Էմերին։
«Մենք պետք է իդեալական հանդիպում անցկացնենք և մրցակցին այնպիսի պայքար առաջադրենք, ինչպիսին ոչ մեկը չի առաջադրել։
Նախորդ խաղում հիանալի տեսք ուներ Տիագո Ալկանտարան, որն իր լավագույն հանդիպումն անցկացրեց։ Եթե վաղվա խաղում ևս լավագույնի կոչմանն արժանանա մրցակցի խաղացողներից մեկը, մենք կլքենք պայքարը։
Առաջին խաղում «Լիվերպուլը» լավ խաղաց իր դաշտում, բայց մենք էլ պաշտպանությունում վատ չէինք աշխատում։ Պարտավոր ենք վաղվա խաղում գտնել մրցակցի թույլ կողմերը»,- Էմերիի խոսքերն է մեջբերում Marca-ն։