Լա Լիգայի 34-րդ տուրում Բիլբաոյի «Ատլետիկը» 2-0 հաշվով հաղթեց Մադրիդի «Ատլետիկոյին»։
8-րդ րոպեին սեփական դարպասը գրավեց հյուրերի պաշտպան Մարիո Էրմոսոն։ 56-րդ րոպեին Ինյակի Վիլյամսը կրկնապատկեց բասկերի առավելությունը։
Այս հաղթանակի շնորհիվ Մարսելինո Գարսիա Տորալի սաները վաստակեցին 51 միավոր և զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի 8-րդ հորիզոնականը։ «Ատլետիկոն» 61 միավորով չորրորդ տեղում է։