«Ռեալի» հարձակվող Գարեթ Բեյլը ներկա չի գտնվել Պրիմերայի 34-րդ տուրի՝ «Էսպանյոլի» դեմ խաղին, որում «սերուցքայինները» սեփական հարկի տակ 4-0 հաշվով հաղթել են և ժամանակից շուտ հռչակվել Իսպանիայի չեմպիոն։ Այս մասին հայտնում է Marca-ն։
Բեյլը չի ընդգրկվել թիմի հայտացուցակում, քանի որ մեջքի հետ կապված ցավեր է ունեցել։ Ընդ որում, «Ռեալի» մյուս ֆուտբոլիստները, որոնք ևս խաղին չեն մասնակցել վնասվածքների կամ որակազրկումների պատճառով, մարզադաշտից հետևել են խաղին։ Նրանց թվում են եղել Էդեն Ազարը, Լուկա Յովիչը, Նաչոն և Էդեր Միլիտաոն։
«Ռեալը» 35-րդ անգամ հռչակվեց Իսպանիայի չեմպիոն։
Առաջնության մնացած 4 տուրում «Ռեալը» կմրցի Մադրիդի «Աթլետիկոյի», «Լևանտեի», «Կադիսի» և «Բետիսի» հետ։