Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Լուիս Սուարեսը Twitter-ում գրառում է կատարել՝ ակնարկելով թիմից հեռանալու մասին։
Հարձակվողը մադրիդցիների երկրպագուներին շնորհակալություն հայտնելով գրառում է կատարել, որում ցուցադրել է ակումբում իր կարիերայի հիշարժան պահերը։
«Շնորհակալ եմ բոլորիդ միշտ սիրո և աջակցության համար։ Շատ շնորհակալ եմ ձեր մեծ սրտերի համար»,- գրել է 35-ամյա ուրուգվայցին։
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ «Ատլետիկոյի» ղեկավարությունը որոշել է չերկարաձգել ամռանը ավարտվող պայմանագիրը ֆուտբոլիստի հետ։ Մրցաշրջանի ավարտից հետո նա, ամենայն հավանականությամբ, կտեղափոխվի «Ինտեր Մայամի», որը պատկանում է Դեյվիդ Բեքհեմին։