«Բետիսը» մոտ է Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Իսկոյին ձեռք բերելուն։
Հաղորդվում է, որ Իսկոյին խոստացել են տպավորիչ ֆինանսական պայմաններ։ Եթե նա համաձայնի, ապա կդառնա «Բետիսի» պատմության ամենաբարձր վարձատրվող խաղացողը։
Սպասվում է, որ Իսկոյի տրանսֆերը կնշանակի նաև Նաբիլ Ֆեկիրի մոտալուտ հեռանալը: