«Բարսելոնան» հետաքրքրված է «Լայպցիգի» և Իսպանիայի հավաքականի հարձակվողական ոճի կիսապաշտպան Դանիել Օլմոյի ծառայություններով, հայտնում է Fichajes-ը:
23-ամյա ֆուտբոլիստը «Բարսելոնայի» սան է և յոթ տարի անցկացրել է կատալոնական ակումբում՝ խաղալով երիտասարդական թիմերում:
Օլմոյի պայմանագիրը գերմանական ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի ամառը։ Transfermarkt-ը խաղացողի տրանսֆերային արժեքը գնահատում է 45 միլիոն եվրո։
Ընթացիկ մրցաշրջանում Օլմոն «Լայպցիգի» կազմում անցկացրել է 24 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 4 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։