Լա լիգայի 33-րդ տուրի խաղում «Բարսելոնան» գնդակին տիրելու հարաբերակցությամբ զիջել է «Ռեալ Սոսյեդադին»։
Չավիի թիմը տիրել է գնդակին ժամանակի 44,3%-ի ընթացքում։ 2005/06 մրցաշրջանից ի վեր առաջնության միայն մեկ խաղում է «բլաուգրանայի» գնդակին տիրելու տոկոսը ավելի ցածր եղել, քան մրցակցինը հայտնում է Opta Sports-ը:
2019 թվականին «Բետիսի» հետ խաղում Բարսելոնան գնդակին տիրել է 44%:
«Սոսիոդադի» հետ հաղթական խաղից հետո կատալոնացիներն ունեն 63 միավոր և երկրորդ տեղն են զբաղեցնում մրցաշարային աղյուսակում՝ լրացուցիչ ցուցանիշներով գերազանցելով նույնքան միավոր ունեցող «Սևիլյային»։