Մադրիդի «Ռեալի» հարձակվող Գարեթ Բեյլը կարող է կարիերան շարունակել MLS-ում, հայտնում է B/R Football-ը։
Վաշինգտոնը ներկայացնող «Դի Սի Յունայթեդը» դիմել է ուելսցու գործակալին՝ այս ամառ հնարավոր տեղափոխության շուրջ բանակցություններ վարելու համար:
Բեյլի գործակալը վաղաժամ հաստատել է, որ Գարեթը հեռանալու է Մադրիդի «Ռեալից» ազատ գործակալի կարգավիճակով:
Ավելի վաղ Football Espana-ն գրել էր, որ 32-ամյա ֆուտբոլիստին ու իր ընտանիքին դուր է գալիս կյանքն Իսպանիայում, այդ իսկ պատճառով նա պատրաստ է նաև Իսպանիայի առաջնության մեկ այլ թիմի միանալ: