«Կադիսի» գլխավոր մարզիչը գոհ է «Բարսելոնայի» նկատմամբ տարած հաղթանակից. Անդալուզիայի թիմը Լա լիգայի 32-րդ տուրում հյուրընկալվելիս հաղթեց կատալոնացիներին (1:0):
«Սա մեծ և շատ դժվար հանդիպում էր: «Բարսան» լավ մեկնարկեց, բայց մենք հավատարիմ մնացինք մեր ծրագրին և ունեինք հնարավորություններ: Մենք կարող էինք հաշիվը դարձնել 2-0, իսկ հետո «Բարսան» սկսեց ճնշել, բայց մեր դարպասապահը իրեն հիանալի դրսևորեց:
Թիմը հոգով էր խաղում, գիտեր՝ ինչ անել գնդակի հետ և առանց գնդակի։ Չգիտեմ՝ արդա՞ր է այս հաղթանակը, բայց մեզ համար դա հրաշքի է նման։ Կամպ Նոուում հաղթելը հեշտ չէ։
Այս հաղթանակը պետք է մեզ վառելիքի պես մի բան ծառայի, ուժ տա մրցաշրջանի ավարտին։ Այս երեք միավորը կենսական նշանակություն ունի, դա մեզ հրթիռի պես արագացում է տալիս»,- մեջբերում է Սերխիո Գոնսալես Սորիանոյին La Voz Digital-ը։
«Կադիսն» իր ակտիվում ունի31 միավոր և զբաղեցնում է 16-րդ տեղը մրցաշարային աղյուսակում։