«Բարսելոնան» Պաուլո Արախուոին նշանակել է ակումբի սկաուտական բաժնի տնօրեն: Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն: Արաուխոն արդեն հաջորդ շաբաթվանից կսկսի աշխատանքը նոր պաշտոնում:
Այսպիսով, ակումբի նախագահ Ժոան Լապորտան ցանկանում է նոր շունչ հաղորդել ակումբի՝ հանճարներ փնտրելու գործընթացում:
Արաուխոն ավելի վաղ տարատեսակ պաշտոններ է զբաղեցրել մասնավոր սեկտորում, իսկ մարզական մակարդակում նա աշխատել է միայն «Բարնլիում»: Անգլիայում նա աշխատել է որպես սկաուտ: Նա նաև աշխատել է Umbro և adidas ընկերությունների մարկետինգային բաժիններում: