Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին կարող է հեռանալ զբաղեցրած պաշտոնից, գրում է El Nacional-ը։
Հաղորդվում է, որ ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը դեռ մտադիր է հեռացնել իտալացի մարզչին և մտադիր է նրա փոխարեն նշանակել գերմանացի մարզիչ Յոահիմ Լյովին։
Լյովը 2006 թվականից գլխավորել է Գերմանիայի ազգային հավաքականը, իսկ մինչ այդ 2 տարի եղել է նախկին գլխավոր մարզիչ Յուրգեն Կլիսմանի օգնականը։
2021թ գերմանացի մասնագետը լքեց հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը և մինչ այժմ ոչ մի թիմ չի մարզել։