«Զենիթի» նախկին պաշտպան Յարոսլավ Ռակիցկին ապրիլի 12-ին միացել է «Շախտյորին», որպեսզի մասնակցի ուկրաինական ակումբի բարեգործական խաղերին:
32-ամյա ֆուտբոլիստը միացել է Թուրքիայում ուսումնամարզական հավաք անցկացնող «Շախտյորին» և թիմի հետ կնախապատրաստվի առաջիկա խաղերին: Ապրիլի 14-ին «Շախտյորը» Լեհաստանում կխաղա տեղի «Լեգիայի» հետ: Նախատեսված են նաև ընկերական խաղեր թուրքական երկու թիմի հետ:
Ռակիցկին «Շախտյորի» ամենահայտնի սաներից է: Ուկրաինական թիմի կազմում նա հանդես է եկել 2009-ից 2019 թվականներին, որի կազմում 326 հանդիպման է մասնակցել և նվաճել 19 տիտղոս: