Հարավաֆրիկացի լողորդ Ռոլանդ Սկումանը մեկ տարով որակազրկվել է միջազգային հակադոպինգային կոմիտեի կողմից:
39-ամյա մարզիկի որակզրկումն ուժի մեջ է 2019 թ-ի մայիսի 18-ից, բայց լողորդն ունի բողոքարկելու հնարավորություն:
Սկումանը 2004 թ-ի օլիմպիական չեմպիոն է: Նույն ՕԽ-ում նվաճել է նաև արծաթե և բրոնզե մեդալներ: Մարզիկը նաև աշխարհի եռակի չեմպիոն է, մեկական անգամ էլ դարձել է արծաթե և բրոնզե մեդալակիր: