VBET ՀՊԼ 24-րդ տուրի շրջանակում «Նորավանքը» սեփական հարկի տակ ընդունել էր «Նոային»։
Խաղի հենց մեկնարկում հաշիվը բացեցին հյուրերը՝ Հարությունյանի գոլի շնորհիվ։ Սակայն հենց առաջին խաղակեսում Իբրահիմ Շուաիբուն դարձավ դուբլի հեղինակ և «Նորավանքը» ընդմիջման գնաց հաղթողի կարգավիճակում։
Երկրորդ խաղակեսում Իբրահիմը ևս մեկ անգամ աչքի ընկավ՝ ձևակերպելով հեթ-տրիկ։ Հանդիպումն ավարտվեց 3-1 հաշվով՝ հօգուտ «Նորավանքի»։
Այս խաղից հետո «Նորավանքը» վաստակեց 14 միավոր և բարձրացավ 7-րդ հորիզոնական, իսկ «Նոան» 24 միավորով 6-րդն է։