«Արսենալը» մտադիր է ձեռք բերել «Բարսելոնայի» պաշտպան Սերժի Ռոբերտոյին, հայտնում է Mundo Deportivo-ն։
Աղբյուրի տեղեկություններով՝ ֆուտբոլիստն ինքը մտադիր է տեղափոխվել Անգլիայի Պրեմիեր լիգա, նա տպավորված է այս առաջնությունով։ Իսպանացին լրջորեն հետաքրքրված է «Արսենալով», որն այս պահին ֆավորիտ է համարվում կատալոնական ակումբի խաղացողի համար պայքարում։
Ավելի վաղ նույն աղբյուրը հայտնել էր, որ կատալոնյան ակումբը չի պատրաստվում երկարաձգել պայմանագիրը Ռոբերտոյի հետ։ Գործող համաձայնագրի ժամկետը լրանում է 2022 թվականի հունիսի 30-ին։ Նշվում է, որ «Բարսայի» ղեկավարությունը դժգոհ է իսպանացու խաղամակարդակից։
Ռոբերտոն Բարսելոնայի սան է։ Կիսապաշտպանն ընթացիկ մրցաշրջանում Լա Լիգայում անցկացրել է 9 հանդիպում՝ դառնալով երկու գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ: