Մադրիդի «Ռեալի» պաշտպան Էդեր Միլիտաոն դեռևս սպասում է իր շանսին։ Վերջին խաղերում նա գրեթե խաղաժամանակ չի ստանում։
Marca պարբերականը գրում է, որ Իսպանիայի արքայական գավաթի քառորդ եզրափակչում «Ռեալ Սոսիեդադի» դեմ կայանալիք խաղում Զինեդին Զիդանը դժվար թե ռիսկի դիմի։ Ֆրանսիացի մասնագետը մտադիր է գավաթային խաղում օգտագործել Սերխիո Ռամոս-Ռաֆայել Վարան զույգին։
Դե իսկ ահա Լա լիգայի 23-րդ տուրի շրջանակում «Օսասունայի» դեմ խաղում հավանական է, որ Միլիտաոն կստանա իր շանսը։
Նշենք, որ ընթացիկ մրցաշրջանում Մադրիդի «Ռեալը» պարտություն չի կրել այն ժամանակ, երբ պաշտպանության կենտրոնում խաղացել են Սերխիո Ռամոսն ու Ռաֆայել Վարանը։