«Ռեալի» պաշտպան Դավիդ Ալաբան խուսափել է լուրջ վնասվածքից։ Այս մասին հաղորդում է Football Espana-ն։
Ավստրիացին փոխարինվել էր ՉԼ 5-րդ տուրի «Շերիֆի» դեմ խաղում (3-0): Նա բացել էր հանդիպման հաշիվը, բայց հետո հարկադրված փոխարինվել։
Աղբյուրի տեղեկացմամբ՝ Ալաբան ծնկի թեթև վնասվածք էր ստացել։ Այն լուրջ չէ, ու ֆուտբոլիստը Լա լիգայի հաջորդ տուրի «Սևիլյայի» դեմ խաղում կարող է արդեն դաշտ դուրս գալ։
«Ռեալը» խմբի առաջատարն է։