«Լացիոյի» հարձակվող Չիրո Իմոբիլեն խոսել է Իտալիայի հավաքականում իր հասցեին քննադատությունների մասին։
«Քննադատությունը խաղի մի մասն է, երբ խաղադաշտ ես մտնում Իտալիայի հավաքականի մարզաշապիկով: Միշտ փորձում եմ անել առավելագույնը «Լացիոյի» և ազգային հավաքականի համար:
Չեմ ժխտի, որ դժվարություններ կան, ազգային հավաքականում իմ վիճակագրությունը նույնը չէ, ինչ «Լացիոյում», բայց թե այնտեղ, թե այստեղ նույն ցուցանիշներն ունենալն իրատեսական չէ։ Ազգային հավաքականի կազմում տարեկան 7-8 հանդիպում ենք անցկացնում։ Իսկ ես կուզենայի նույնքան գոլ խփել ազգային հավաքականում։
Երբեմն ինձ ցավ է պատճառում, որ ինձ այլ կերպ են վերաբերվում, քան մյուսներին: Երբեմն թվում է, թե ես Եվրոյի հաղթող թիմի անդամ չեմ եղել: Գիտեմ, որ պետք է ավելի շատ գոլեր խփեմ, բայց ես գոհ եմ իմ խաղից, և քանի դեռ թիմը հաղթում է, ես գոհ եմ ամեն ինչից:
Այո, ինձ մոտեցում է պետք, ես պետք է ինձ նախագծի կարևոր մաս զգամ, բայց դա վերաբերում է բոլոր ֆուտբոլիստներին։ Մանչինին և նրա անձնակազմը միշտ փորձում են հասկանալ, թե ինչ է ինձ անհրաժեշտ, որպեսզի ցուցադրեմ իմ լավագույն խաղը։ Սեպտեմբերին մարզիչն ինձ ասաց. «Հիշիր, դու Եվրոպայի չեմպիոն ես և պետք չէ որևէ մեկին որևէ բան ապացուցել», — մեջբերում է Իմոբիլեին Football Italia-ն։
























































