Այսօր մեկ հանդիպում կայացավ VBET Հայաստանի Գավաթի 1/8 եզրափակչի շրջանակում։ «Շիրակը» Գյումրիում ընդունեց «Նորավանքին»։
Հանդիպման առաջին խաղակեսն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքի։ Իսկ երկրորդ խաղակեսում հյուրերը կարողացան մեկ գնդակ ուղարկել տանտերերի դարպասը․ 74-րդ րոպեին աչքի ընկավ Արթուր Սոխիևը։
Այսպիսով, Վայոց Ձորը ներկայացնող ակումբը դուրս եկավ մրցաշարի քառորդ եզրափակիչ։
Վաղը՝ սեպտեմբերի 16-ին, «Լեռնային Արցախը» սեփական հարկի տակ կընդունի «Արարատ Արմենիային»։ Հանդիպման մեկնարկը՝ 15։30-ին։
























































