«Բարսելոնայի» հարձակվող Սերխիո Ագուերոն, ով այժմ ապաքինվում է վնասվածքից, կիսվել է թիմի հետ տիտղոսներ նվաճելու հեռանկարներով:
«Բարսելոնան» մնում է «Բարսելոնա», այնպես որ մենք պետք է պայքարենք յուրաքանչյուր տիտղոսի համար: Չեմպիոնների լիգայում մենք ֆավորիտ չենք, բայց մեր մրցակիցները հարգանքով կվերաբերվեն մեզ:
Երբ ես բախվում էի «Բարսելոնային», նույնիսկ ամենավատ պահին, մենք միշտ ասում էինք․ «Սա Բարսելոնան է»:
Միգուցե Չեմպիոնների լիգայում մարդիկ մեզանից շատ բան չեն սպասում, բայց զգույշ եղեք …»,- մեջբերում է ֆուտբոլիստին Marca-ն։























































