Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Ալեքսանդր Կարապետյանն ինստագրամյան իր էջում գրառում է արել ԱԱ-2022-ի վերաբերյալ:
«Այլ տարբերակ չունենք, քան պայքարել շարունակելը»,-գրել է ֆուտբոլիստը:
Հիշեցնենք՝ երեկ կայացած խաղում մեր հավաքականը 1-1 խաղաց Լիխտենշտեյնի ընտրանու հետ: Հայաստանի հավաքականը J խմբում 2-րդն է:
























































