Անգլիայի պատանեկան Գավաթի՝ «Վեսթ Բրիջֆորդի» և «Բոստոն Յունայթեդի» միջև խաղում ֆուտբոլիստներից մեկի մոտ սրտի կանգ է գրանցվել։ Դրանից հետո խաղն ընդհատվել է, հայտնում է Daily Mail-ը։
Հենց խաղի ընթացքում «Վեսթ Բրիջֆորդի» խաղացողներից մեկի մոտ սրտի կանգ է գրանցվել։ Թիմերի բժշկական անձնակազմերըւ փորձել են այն վերկանագնել դեֆիբրիլյատորի օգնությամբ։ Ականատեսների խոսքով, ֆուտբոլիստը չի արձագանքել այդ փորձերին։ Դրանից հետո շտապ օգնության մի քանի մեքենա է ժամանել, ինչպես նաև փրկարար ուղղաթիռ։ Ավելի ուշ ֆուտբոլիստին տեղափոխել են հիվանդանոց, իսկ երկրպագուներին խնդրել են լքել մարզադաշտը՝ ընդհատելով խաղը։
«Բոսթոն Յունայթեդը» հանդես է գալիս Անգլիայի 6-րդ լիգայում, իսկ «Վեսթ Բրիջֆորդը»՝ միացյալ կոմսությունների Լիգայում։ Ֆուտբոլիստի առողջական վիճակի, ինչպես նաև խաղի անցկացման նոր ժամկետների մասին դեռևս տեղեկություն չի հաղորդվում։
























































