Մադրիդի «Ռեալի» պաշտպան Մարսելոն կարող է կարիերա շարունակել Ա Սերիայում: Այս մասին հաղորդում է le10sport.com-ը:
Հաղորդվում է, որ «Յուվենտուսը» քննարկում է բրազիլացուն ձեռք բերելու հնարավորությունը: Թուրինյան ակումբը երկար ժամանակ հետեւում էր խաղացողի շուրջ ստեղծված իրավիճակին:
Հաղորդվում է, որ ֆուտբոլիստի տրանսֆերի համար լուրջ խթան է հանդիսանում Կրիշտիանու Ռոնալդուի հետ, ով նրա մտերիմ ընկերն է:
Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ 32-ամյա պաշտպանը չի կարողանում իտալական ակումբի հետ պայմանավորվել աշխատավարձի հարցում: