Միացյալ նահանգների հավաքականի առաջատար Ալեքս Մորգանը տեղափոխվել է Լոնդոնի «Տոտենհեմ», հայտնում է ակումբի պաշտոնական կայքը.
«Ուրախ ենք տեղեկացնել, որ երկու տարվա համաձայնության ենք եկել աշխարհի գործող չեմպիոն Ալեքս Մորգանի հետ: Միացյալ նահանգների հարձակման գծի առաջատարը 2020/21 մրցաշրջանում հանդես կգա մեր թիմում: Նա կկրի 13 համարի մարզաշապիկը»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Մորգանը աշխարհի կրկնակի չեմպիոն է: Հավաքականում անցկացրած 169 խաղում դարձել է 107 գոլի հեղինակ: Ֆրանսիական «Լիոնի» կազմում Մորգանը դարձել է ՉԼ-ի հաղթող: