«Լացիոյի» պաշտպան Ջորդան Լուկակուն կարող է կարիերան շարունակել Անգլիայում:
Ֆուտբոլիստը հայտնվել է «Լիդսի» հետաքրքրությունների շրջանակում: Այս մասին Twitter-ում հայտնում է լրագրող Նիկոլո Սիրան:
Ըստ աղբյուրի՝ «Լիդսն» ու «Լացիոն» արդեն բանակցություններ են սկսել: Հռոմեացիների հետ 26-ամյա խաղացողի պայմանագիրն ուժի մեջ է մինչեւ 2022 թվականի ամառ:
Անցած մրցաշրջանում Ջորդան Լուկակուն մասնակցել է Ա Սերիայի 13 խաղի եւ կատարել 2 գոլային փոխանցում: Հիշեցնենք, որ Ջորդանը «Ինտերի» հարձակվող Ռոմելու Լուկակուի եղբայրն է։