«Ռեալի» կիսապաշտպան Գարեթ Բեյլը «արքայական» ակումբում իր կարգավիճակի վերաբերյալ զրույց է ունեցել Ուելսի հավաքականի գլխավոր մարզիչ Ռայան Գիգզի հետ։
AS-ի փոխանցմամբ՝ Բեյլը հայտնել է Գիգզին, որ մտադիր է մնալ «Ռեալում»՝ չնայած այն փաստին, որ այս մրցաշրջանում շատ խաղաժամանակ չի ստացել մադրիդյան թիմում։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Գարեթ Բեյլը մտադիր է մինչև պայմանագրի ժամկետի ավարտը մնալ «Ռեալում»։ Այն ավարտվում է 2022 թվականին։
Հիշեցնենք, որ գալիք տարի ամռանը կայանալու է Եվրոպայի առաջնությունը։ Առանց խաղային պրակտիկայի Ուելսի հավաքականի առաջատարը գուցե և չհրավիրվի ազգային հավաքական։