Ավստրիայի առաջնության արտագնա խաղում «ՌԲ Զալցբուրգը» հաղթեց «Շտուրմին»: Խաղն ավարտվեց հյուրերի հաղթանակով՝ 1-5 հաշվով: Հինգ գոլերից չորսը «ՌԲ Զալցբուրգը» խփեց առաջին խաղակեսում:
19-ամյա հունգարացի կիսապաշտպան Դոմինիկ Սոբոսլային դարձավ հեթ-տրիկի հեղինակ: Իր հերթին Պատսոն Դական, աչքի ընկնելով ևս մեկ գոլով, իր գոլերի քանակը Ավստրիայի առաջնության շրջանակում հասցրեց 22-ի և միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը։
Ավստրիայի առաջնություն
«Շտուրմ» — «ՌԲ Զալցբուրգ» — 1:5
Գոլերը ՝ Դոմինիկ Սոբոսլաի, 8 (0: 1); Դոմինիկ Սոբոսլաի, 10 (0: 2); Ստեֆան Հիրլենդեր, 16 (1: 2); Պատսոն Դակա, 21 (1:3); Դոմինիկ Սոբոսլաի, 43 (1: 4); Հվանգ Հի Չան, 66 (1: 5):
«ՌԲ Զալցբուրգը» 33 միավորով վստահորեն գլխավորում է Ավստրիայի առաջնության մրցաշարային աղյուսակը, մոտակա հետապնդողից՝ Վիեննայի «Ռապիդից» առաջ լինելով 7 միավորով: