Միլանի «Ինտերը» ցանկանում է ձեռք բերել «Ատալանտայի» կիսապաշտպան Ռոբին Գոսենսին, տեղեկացնում է Calcio Italia-ն:
Նրանք պատրաստ են 30 միլիոն եվրո վճարել 25-ամյա պաշտպանի համար:
Հիշեցնենք, որ Գոսենսին իրենց կազմում են ուզում տեսնել նաև «Չելսին», որը նույնքան գումար է առաջարկում գերմանացու համար:
Ա Սերիայի այս մրցաշրջանում Գոսենսը մասնակցել է 31 հանդիպման ու դարձել՝ 9 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ: