Ֆորմուլա 1-ը հանդես է եկել հայտարարությամբ։ ԱՄՆ-ում, Կանադայում, Բրազիլիայում և Մեքսիկայում կայանալիք Գրան-պրիները չեն կայանա 2020-ին։ Պատճառը կորոնավիրուսն է։
Ֆ1-ը նաև հայտարարել է 3 նոր էտապների անցկացման մասին։ Դրանք փոխարինելու են չեղարկված Գրան-պրիները։
Գրան-պրիներ են կայանալու Գերմանիայի Նյուրբուրգրինգ քաղաքում, Պորտուգալիայում և Իտալիայի Իմոլա քաղաքում։
Գերմանական էտապը կանցկացվի հոկտեմբերի 9-ից 11-ը։ Պորտուգալիայում Գրան-պրին կանցկացվի հոկտեմբերի 23-ից 25-ը։ Ինչ վերաբերվում է Իմոլայի Գրան-պրիին, դեռևս հստակ ժամկետներ չկան։