Իտալական «Նապոլիի» պաշտպան Կոստաս Մանոլասը խոսել է իր ստացած վնասվածքի մասին, տեղեկացնում է Football Italia-ն:
«Մինչև հիմա չեմ կարողանում հասկանալ, թե ինչպես մարզման ընթացքում՝ ֆուտբոլ-թենիս խաղալիս, վնասվածք ստացա:
Իրական ձախորդ եմ, ինչ կարող եմ ասել»,- հայտարարել է հույն ֆուտբոլիստը:
Հիշեցնենք, որ 29-ամյա պաշտպանը վնասել էր ոտքի ազդրի ոսկորը։ Նա ստիպված կլինի երկու ամիս բաց թողնել: