Հունիսի 25-ին՝ ժամը 17:00-ին, ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում, կկայանա ՀՀ Կանանց ֆուտբոլի առաջնության Ա խմբի եզրափակիչ հանդիպումը «Ալաշկերտ-աղջիկներ» և «Շիրակ-Հոմենմեն» թիմերի միջև։ Այդ մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։
Ավելի վաղ հրապարակվել էր նաև Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 26-րդ և 27-րդ մրցափուլերի խաղացանկը: