«Արսենալի» գաբոնցի հարձակվող Պյեռ-Էմերիկ Օբամեյնագը պատմել է, որ լոնդոնյան ակումբն իրեն չի առաջարկել երկարաձգել պայմանագիրը։
«Վերջին ժամանակներս «Արսենալը» չի առաջարկել ինձ երկարաձգել պայմանագիրը։ Չնայած, անխոս, մի քանի ամիս շարունակ շփվել ենք ակումբի հետ։ Նրանք հիանալի գիտեն, թե մինչև հիմա ինչու ոչինչ տեղի չի ունեցել։
Բանալին նրանց ձեռքին է։ Տեսնենք, ամեն ինչ ինչպես տեղի կունենա։ Սա շրջադարձային պահ է կարիերայումս։ Բացահայտ կասեմ, շատ դժվար որոշում է լինելու։ Առայժմ ոչինչ չեմ որոշել։ Գուցե, ստիպված լինեմ կարիերայիս ամենակարևոր որոշումը կայացնել»,- Օբամեյանգի խոսքերն է փոխանցում The Telegraph-ը՝ հղում կատարելով Telefoot-ին։
Հիշեցնենք, որ 31-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ գործում է մինչև 2021-ի ամառ։