Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Գաբրիելե Գրավինան կարծում է, որ արդեն հուլիսին երկրպագուները կկարողանան ներկա գտնվել ֆուտբոլային հանդիպումներին, տեղեկացնում է Reuters-ը:
«Իտալիայի գավաթի խաղարկության վերսկսումը շատ կարևոր քայլ էր: Մի քանի օրից կվերսկսվի նաև Ա Սերիան:
Հաջորդ քայլը ՝ երկրպագուներով լեցուն ստադիոններն են: Ես հավատում եմ, որ շուտով դա հնարավոր կլինի իրագործել»,- ասել է Գրավինան:
Հիշեցնենք, որ Ա Սերիան վերսկսվելու է հունիսի 20-ին: