Թուրինի «Յուվենթուսը» մտադիր է առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում վաճառել թիմի իտալացի հարձակվող Ֆեդերիկո Բերնարդեսկիին։
Սակայն Calciomercato-ի փոխանցմամբ՝ Բերնարդեսկին ոչ մի մտադրություն չունի «բիանկոներիների» շարքերը լքելու։ Այդ մասին աղբյուրին հայտնել է 26-ամյա ֆուտբոլիստի գործակալը։
Բերնարդեսկին հանդես է գալիս «Յուվենթուսի» կազմում 2017 թվականից։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Յուվենթուսը» մտադիր է վաճառել նաև Գոնսալո Իգուայինի տրանսֆերը։