«Մանչեսթեր Սիթիի» նախկին դարպասապահ Ջո Հարտը խոսել է իր և Պեպ Գվարդիոլայի հարաբերությունների մասին, տեղեկացնում է The Guardian-ը:
«Մենք շատ էինք զրուցում և դա անում էինք հարգալից ոճով: Այդ զրույցների ժամանակ չկային հայհոյանքներ կամ վիրավորանքներ:
Գվարդիոլային դուր չէի գալիս իմ խաղը: Ես այնքան էլ լավ չէի խաղում ոտքերով, ինչը շատ էր անհանգստացնում նրան: Պեպը ցույց տվեց, որ ես պետք չեմ իրեն և կարող եմ հեռանալ «Մանչեսթեր Սիթիից»:
Դա է Գվարդիոլա մարզչի հաղթաթուղթը: Նա միշտ ասում է այն, ինչ մտածում է: Չեմ ասի, թե սիում եմ նրան, բայց ատելության զգացում էլ չունեմ Գվարդիոլայի նկատմամբ»,- ասել է Հարտը:
Հիշեցնենք, որ Հարտն այժմ պաշտպանում է «Բարնլիի» դարպասը: