«Աթլետիկոյի» երկրպագու, Մադրիդի քաղաքապետ Խոսե Լուիս Մարտինես-Ալմեյդան ասել է, որ այս անգամ իր սիրելի թիմը կհաղթի Չեմպիոնների լիգայում.
«Այս Չեմպիոնների լիգան կլինի «Աթլետիկոյինը»: Մենք դուրս թողեցինք մրցաշարից ՉԼ-ի ներկայիս գավաթակրին: «Աթլետիկոն» միակ թիմն է, որը հասել է քառորդ եզրափակիչ (իրականում «ՌԲ Լայպցիգը», «Ատալանտան» և ՊՍԺ-ն նույնպես, խմբ․)
Երրորդ փորձը ուրախություն կբերի մեզ․ այս անգամ «Աթլետիկոյի» և «Ռեալի» միջև եզրափակիչը չի դատելու Կլատենբուրգը»,- մեջբերում է Ալմեյդային Marca-ն:
Վերջերս Բրիտանացի մրցավար Մարկ Կլատենբուրգը կիսվել է իր հիշողություններով Չեմպիոնների լիգայի 2015/16 մրցաշրջանի եզրափակիչից, որի ժամանակ նա աշխատել է: Վճռորոշ խաղում հանդիպել էին «Ռեալը» և «Աթլետիկոն»: Հիմնական և լրացուցիչ ժամանակներն ավարտվեցին 1-1 հաշվով, իսկ 11-մետրանոց հարվածաշարում ավելի հաջող գտնվեցին «Ռեալի» ֆուտբոլիստները (5-3):