«Չելսին», «Արսենալը» և «Հերտան» հետաքրքրված են «Բավարիայի» պաշտպան Ժերոմ Բոատենգի ծառայություններով: Ամենայն հավանականությամբ, այս ակումբները կպայքարեն խաղացողի համար առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում, գրում է Fussball Transfers-ը:
Ավելի վաղ «Բավարիայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը խոսել էր պաշտպան Ժերոմ Բոատենգի՝ «Արսենալ» հնարավոր տեղափոխության մասին․
«Ժերոմը «Բավարիայի» ֆուտբոլիստ է, և ես նրա վերաբերյալ որևէ շշուկ չեմ մեկնաբանի: Մենք միշտ կապի մեջ ենք նրա հետ: Նա լավ պատրաստված վերադարձել է մարզումներին, շատ է աշխատել արձակուրդի ընթացքում:
Տեսնենք՝ ինչ տեղի կունենա հաջորդ շաբաթ: Կհետևենք իրադարձությունների զարգացմանը, բայց այս պահին չեմ կարողանում պատկերացնել նրա հեռանալը»,- Ֆլիկի խոսքերն է փոխանցում Goal-ը:
Գերմանական ակումբը Բոատենգին 15 մլն եվրո է գնահատում։