Սուարեսի մանկությունն ամենաուրախ մթնոլորտում չի անցել․ ծնողները ցանկացած տեսակի գործ անում էին, ահռելի ընտանիք պահելուն (7 երեխա) միջոցները ծայրաստիճան չէին բավականացնում։
Վիճակն ավելի վատացավ, երբ ուրուգվայցու ընտանիքը որոշեց տեղափոխվել մայրաքաղաք Մոնտեվիդեո, իսկ Լուիսի հայրը գնաց տնից։

Սուարեսի մանկության միակ լուսավոր կետը ֆուտբոլն է։ 14 տարեկանում նա արդեն խաղում էր մայրաքաղաքային «Նասյոնալի» երիտասարդական թիմում։ Բայց ուրուգվայցու կարիերան կարող էր այլ կերպ դասավորվել։ Մի անգամ երեկույթներից մեկի ժամանակ մարզիչը Լուիսին ալկոհոլ օգտագործելիս բռնացրեց։ Ինչ-որ պահի նույնիսկ որոշվում էր Սուարեսի՝ այլևս երբեք խաղադաշտ դուրս չգալու հարցը, եթե նա շարունակեր նման կյանք վարել։
Լուիսը սիրում էր ֆուտբոլը, բայց ստիպված էր մի կերպ գնալ մարզումների։ Ու դա այն պատճառով, որ ստիպված էր փողոցների մաքրությամբ զբաղվել, որպեսզի ինչ-որ կերպ օգներ ընտանիքին։ Ամենից լավ ուրուգվայցու մանկությունը նկարագրել է լրագրող Ռայթ Թոմփսոնը։ Բրանիսլավ Իվանովիչին ու Ջորջո Կյելինիին կծելու ֆոնին՝ նա հոգուց բխած արտահայտություն էր արել․ «Ուրուգվայում բոլորը գիտեն, թե ինչի հետ է բախվել Սուարեսն ու ինչ է թողել հետևում։ Նրան այսպես են տեսնում երկրում․ Սուարեսը նա է, ով կռվում է հաղթանակի համար ու փրկվում աղքատությունից։ Նա կծում է ոչ թե որովհետև խելագար է․ նա դա անում է այս նոր կյանքից կառչելու փորձերի ժամանակ։ Նա սարսափելի վախենում է հետ վերադառնալ»:

Կարծես, Լուիսը լսեց այս խոսքերը։ Վերջին միջադեպից ավելի քան 5 տարի է անցել, իսկ ուրուգվայցին վերածվել է աշխարհի լավագույն հարձակվողներից մեկին՝ բոլոր հնարավոր տիտղոսները նվաճելով «Բարսայի» հետ։