Բրեմենի «Վերդերի» կիսապաշտպան Միլոտ Ռաշիչը մոտ է «ՌԲ Լայպցիգ» տեղափոխվելուն:
Գերմանական պարբերականները պնդում են, որ «Լայպցիգն» արդեն պայմանավորվել է 23-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի հարցում: Ակումբը պատրաստ է վճարել 20 մլն եվրո տրանսֆերի դիմաց:
Նախկինում հաղորդվում էր, որ Ռաշիչի ծառայություններով հետաքրքրված են «Լիվերպուլն» ու Դորտմունդի «Բորուսիան»:
Բունդեսլիգայի դադարեցված մրցաշրջանում Ռաշիչն անցկացրած 20 խաղում դարձել է 7 գոլի ու 4 արդյունավետ փոխանցման հեղինակ: