«Մանչեսթեր Սիթիի» սեփականատեր հանդիսացող City Football Group ընկերությունը ձեռք է բերել իր իններորդ ակումբը, հայտնում է Skysports-ը:
Խոսքը բելգիական «Լոմմել» ակումբը գնելու մասին է: Նշվում է, որ City Football Group-ը մարելու է ակումբի պարտքերը 1,75 միլիոն ֆունտի չափով:
Մինչ Բելգիայում մրցաշրջանի ընդհատվելըր կորոնավիրուսի պատճառով, «Լոմմելը» զբաղեցնում էր վեցերորդ տեղը Ազգային առաջնության երկրորդ դիվիզիոնի մրցաշարային աղյուսակում:
Ներկա դրությամբ City Football Group-ը ունի ութ ակումբ: Դրանք են «Մանչեսթեր Սիթին», Նյու Յորքը, Մելբուրնը, Յոկոհամա Մարինոսը, «Ատլետիկո Տորկը», «Ժիրոնան», Սիչուանը և Մումբայ Սիթին:
Այսօր հայտնի էր դարձել նաև, որ City Football Group-ը ցանկանում է ձեռք բերել ֆրանսիական «Նանսի» ակումբը։